ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Իսկ մենք չենք ա­ռար­կում

Իսկ մենք չենք ա­ռար­կում
21.07.2020 | 14:00

Ի՞նչ էր պետք, որ Հա­յաս­տա­նը մո­ռա­նար կո­րո­նա­վի­րու­սը: Փաս­տո­րեն՝ Իլ­համ Ա­լիևի ար­կա­ծախ­նդ­րու­թյու­նը: Իլ­համ Հեյ­դա­րո­վի­չը ո­չինչ չի սո­վո­րել ոչ հո­րից՝ Հեյ­դար Ա­լիևից, որ փոր­ձում էր հար­ցը լու­ծել խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րով, ոչ իր փոր­ձից, երբ 2016-ին բլիցկ­րի­գով ու­զում էր մտ­նել Ստե­փա­նա­կերտ: Փո­խա­րե­նը Իլ­համ Հեյ­դա­րո­վի­չը ու­նի Էր­դո­ղան և Էր­դո­ղա­նի ԱԳ նա­խա­րար Մևլութ Չա­վու­շօղ­լու, որ պատ­րաստ է զոհ­վել հա­նուն Ադր­բե­ջա­նի: Մենք չենք ա­ռար­կում, ե­թե դա է իր ընտ­րու­թյու­նը: Լավ կա­նի՝ ինք­նահր­կիզ­վի:


Հու­լի­սի 12-ին Ադր­բե­ջա­նը հրե­տա­կո­ծեց Տա­վու­շը՝ Չի­նա­րին, Ոս­կե­պա­րը, Պա­ռա­վա­քա­րը, Բեր­դը՝ ստա­նա­լով հա­կա­հար­ված: ՀՀ Պնա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նը հա­ջորդ օ­րը ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ, դես­պան Ան­ջեյ Կասպ­րշ­չի­կի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում հաս­տա­տեց՝ հայ­կա­կան Զին­ված ու­ժե­րին հրա­հանգ­ված է պահ­պա­նել զսպ­վա­ծու­թյուն, ՀՀ սահ­ման­նե­րի ուղ­ղու­թյամբ սադ­րանք­նե­րի պա­րա­գա­յում` «ար­ձա­գան­քել ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան` ընդ­հուպ մինչև նոր բա­րեն­պաստ դիր­քե­րի զբա­ղե­ցում»: Ռազ­մա­կան ա­ռու­մով՝ բա­նա­կը Ա­լիևին ու Էր­դո­ղա­նին տվեց սի­մետ­րիկ ու ա­սի­մետ­րիկ պա­տաս­խան: Դա գլ­խա­վորն է, որ ճա­նա­պարհ է բա­ցում դի­վա­նա­գի­տու­թյան հա­մար: Ի՞նչ կա­տար­վեց դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում: ԱԳ նա­խա­րա­րը, ԱԺ նա­խա­գա­հը, ՄԻՊ-ը հե­ռա­խո­սե­ցին ու նա­մակ­ներ հղե­ցին մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րին՝ ի­րա­վի­ճա­կի պար­զա­բան­մամբ: Փաս­տա­ցի՝ չգոր­ծեց Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու Իլ­համ Ա­լիևի ու­ղիղ կա­պը: Գու­ցե այն պատ­ճա­ռով, որ Իլ­համ Ա­լիևը հրա­դա­դա­րի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը չի խախ­տել՝ Ադր­բե­ջա­նը հար­ձակ­ման փորձ է ձեռ­նար­կել ոչ թե Ար­ցա­խի, այլ Հա­յաս­տա­նի վրա:
Հու­լի­սի 14-ին ԵԱՀԿ Մինս­կի խում­բը ցա­վով ար­ձա­նագ­րեց, որ կո­րուստ­ներ կան, դա­տա­պար­տում է հրա­դա­դա­րի ռե­ժի­մի խախ­տում­նե­րը և կող­մե­րին կոչ ա­նում ձեռ­նար­կել բո­լոր անհ­րա­ժեշտ քայ­լե­րը հե­տա­գա լար­վա­ծու­թյու­նը կան­խե­լու հա­մար։ Հա­մա­նա­խա­գահ­նե­րը կա­պի մեջ են կող­մե­րի հետ, հոր­դո­րում են կի­րա­ռել հա­ղոր­դակ­ցու­թյան ու­ղիղ մի­ջոց­նե­րը։ Նրանք որ­քան հնա­րա­վոր է շուտ ա­ռար­կա­յա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի վերս­կս­ման կոչ են ա­նում և կարևո­րում ԵԱՀԿ դի­տորդ­նե­րի վե­րա­դար­ձը տա­րա­ծաշր­ջան, հենց ի­րա­վի­ճա­կը թույ­լատ­րի։ Հեր­թա­կան ու հեր­թա­պահ հայ­տա­րա­րու­թյան միակ կարևոր կե­տը՝ ԵԱՀԿ դի­տորդ­նե­րի վե­րա­դարձն է տա­րա­ծաշր­ջան, այն էլ՝ հենց ի­րա­վի­ճա­կը թույ­լատ­րի։ Ի­րա­վի­ճա­կը, որ կապ­վում է կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­մա­նը, և ոչ միայն, հա­զիվ թույ­լատ­րի ա­ռա­ջի­կա մի քա­նի ա­միս­նե­րին դի­տորդ­նե­րի վե­րա­դարձ: Ա­րագ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­րե­ցին ՌԴ ԱԳՆ-ն և ԱՄՆ պետ­դե­պար­տա­մեն­տը: Ար­ձա­գան­քե­ցին և հարևան­նե­րը՝ Վրաս­տանն ու Ի­րա­նը: ՆԱ­ՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը և ան­գամ Գվա­տե­մա­լա­յի Կոնգ­րե­սի ա­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Կոն­դե Օ­րե­լյա­նան: ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը կոչ ա­րեց Երևա­նին և Բաք­վին ան­հա­պաղ դա­դա­րեց­նել կրա­կը և զսպ­վա­ծու­թյուն ցու­ցա­բե­րել: Հու­լի­սի 13-ի ԱԳՆ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո Լավ­րո­վը հե­ռա­խո­սեց Մնա­ցա­կա­նյա­նի և Մա­մե­դյա­րո­վի հետ: «Քն­նարկ­վել է հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին ի­րա­վի­ճա­կի սրու­մը: Լավ­րո­վը կող­մե­րին կոչ է ա­րել ան­հա­պաղ հրա­դա­դար հաս­տա­տել, զսպ­վա­ծու­թյուն ցու­ցա­բե­րել՝ հաշ­վի առ­նե­լով ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրան­սիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի՝ որ­պես ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներ և ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի ա­ռա­ջարկ­նե­րը»,- տե­ղե­կաց­նում է ՌԴ ԱԳՆ-ն: ՌԴ-ն կշա­րու­նա­կի կա­տա­րել իր միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը Բաք­վի և Երևա­նի հետ շփում­նե­րում ազ­գա­յին կա­րո­ղու­թյուն­նե­րի և ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյան շր­ջա­նակ­նե­րում: ՌԴ-ն նշում է, որ Մինս­կի խմ­բի բո­լոր ան­դամ­նե­րը պետք է պա­տաս­խա­նա­տու մո­տե­ցում ցու­ցա­բե­րեն ի­րա­վի­ճա­կի գնա­հատ­ման և լրա­ցու­ցիչ լար­վա­ծու­թյան աճ ա­ռա­ջաց­նող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու հա­մար:


ԱՄՆ իշ­խա­նու­թյուն­նե­րը դա­տա­պար­տում են հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին բռ­նու­թյուն­նե­րը և կող­մե­րին կոչ են ա­նում բա­նակ­ցել: «Մենք կող­մե­րին կոչ ենք ա­նում ան­հա­պաղ դա­դա­րեց­նել ու­ժի կի­րա­ռու­մը, օգ­տա­գոր­ծել հա­ղոր­դակ­ցու­թյան ու­ղիղ գծե­րը՝ հե­տա­գա էս­կա­լա­ցիա­յից խու­սա­փե­լու հա­մար և խս­տո­րեն պահ­պա­նել հրա­դա­դա­րը», - ա­սել է պետ­դե­պի ներ­կա­յա­ցու­ցիչ Մոր­գան Օր­տա­գու­սը: ԱՄՆ-ը կող­մե­րին կոչ է ա­նում շու­տա­փույթ վեր­սկ­սել «հիմ­նա­րար բա­նակ­ցու­թյուն­նե­րը»: Պետ­դե­պը ըն­դգ­ծում է ԵԱՀԿ դի­տորդ­նե­րի տա­րա­ծաշր­ջան վե­րա­դառ­նա­լու կարևո­րու­թյու­նը: ԱՄՆ-ը, որ­պես ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ, պար­տա­վոր­վում է կող­մե­րին օգ­նել ղա­րա­բա­ղյան հիմ­նա­հար­ցի տևա­կան խա­ղաղ կար­գա­վոր­ման հար­ցում: «Մենք շա­րու­նա­կե­լու ենք ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել այդ նպա­տա­կին հաս­նե­լու ջան­քե­րին», - հա­վե­լել է Օր­տա­գու­սը: Հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց և պետ­քար­տու­ղար Մայք Պոմ­պեոն: Կոնգ­րե­սը քն­նար­կե­լու է Ադր­բե­ջա­նին զեն­քի վա­ճառ­քի դա­դա­րե­ցու­մը: Ֆրան­սիան միայն հու­լի­սի 16-ին կող­մե­րին զսպ­վա­ծու­թյան ու հրա­դա­դա­րի հեր­թա­պահ կոչ ա­րեց: Հա­զիվ թե Է­մա­նուել Մակ­րոնն այն­քան էր զբաղ­ված Բաս­տի­լի գրավ­ման ազ­գա­յին տո­նը նշե­լով, որ չքն­նար­կեց ու ԱԳ նա­խա­րար Ժան Իվ լե Դրիա­նին լիար­ժեք ար­ձա­գան­քի հանձ­նա­րա­րա­կան չտ­վեց: Ա­ռա­վել ևս՝ Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը հե­ռա­խո­սել էր ԵՄ ար­տա­քին գոր­ծե­րի և անվ­տան­գու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցե­րով բարձր ներ­կա­յա­ցու­ցիչ Ջո­զեպ Բո­րե­լի հետ, ի­մա՝ ԵՄ-ն տե­ղյակ է ի­րա­վի­ճա­կին, բայց Բրյու­սե­լի ձայ­նը չի լս­վել: Միով բա­նիվ՝ ի՞նչ ու­նենք հու­լի­սի 17-ին՝ հու­լի­սի 12-ի հետ­քե­րով.


1. 2020-ի հու­լի­սի 12-ի և հա­ջորդ օ­րե­րի դեպ­քերն ա­ռա­ջի­նը չէին, ցա­վոք, վեր­ջի­նը չեն լի­նի, քա­նի Ար­ցա­խի հար­ցը լուծ­ված չէ: Ա­ռա­ջին ան­գամ Հա­յաս­տա­նին ու Ար­ցա­խին մար­տահ­րա­վեր էր նե­տել ոչ թե Ադր­բե­ջա­նը, այլ Ադր­բե­ջան-Թուր­քիա տան­դե­մը: Այս օ­րե­րին Ան­կա­րան Բաք­վից շատ է հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­րել, գու­ցե այն պատ­ճա­ռով, որ «կո­րել էր» Էլ­մար Մա­մե­դյա­րո­վը և Ա­լիևը միայն ե­րեկ նրան «գտավ», հետն էլ բո­ղո­քեց, որ ըն­դա­մե­նը 150 կա­մա­վոր ու­նի՝ Ղա­րա­բաղն «ա­զա­տագ­րե­լու»: Իսկ ե­րեկ մար­տի դաշ­տում պարտ­վող Պնա­խա­րար Զա­քիր Հա­սա­նո­վի փո­խա­րեն պաշ­տո­նան­կեց ԱԳ նա­խա­րար Էլ­մար Մա­մե­դ­յա­րո­վին ու կր­թու­թ­յան նա­խա­րար Ջեյ­հուն Բայ­րա­մո­վին նշա­նա­կեց` խոս­տո­վա­նե­լով պար­տու­թ­յու­նը նաև դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում։ Ան­կա­րան ա­վե­լի ռազ­մա­տենչ ու կա­տե­գո­րիկ էր՝ թե Էր­դո­ղա­նը, թե ԱԳՆ-ն, թե ՊՆ-ն: Ան­կա­րան փոր­ձում է Ար­ցա­խի հար­ցը ման­րադ­րամ դարձ­նել Մեծ Մեր­ձա­վոր Արևել­քում իր խն­դիր­նե­րի լուծ­ման հա­մար՝ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ան­կա­յու­նու­թյու­նը բխում է Ան­կա­րա­յի շա­հե­րից՝ ՌԴ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ իր դի­վա­նա­գի­տա­կան առևտրում նպաս­տա­վոր դիր­քեր ստա­նա­լու հա­մար: Էր­դո­ղա­նը հա­մա­րում է, որ գեր­տե­րու­թյուն­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ոչ Ադր­բե­ջա­նը, ոչ Հա­յաս­տա­նը, ա­ռա­վել ևս՝ Ար­ցա­խը չու­նեն այն դե­րը, ինչ Թուր­քիան, որ կա­րո­ղա­նում է շան­տա­ժի լեզ­վով խո­սել ոչ միայն ԵՄ-ի, այլև Ռու­սաս­տա­նի ու ԱՄՆ-ի հետ: Նա, թերևս, հա­մոզ­ված է, որ Հա­յաս­տանն իր ծա­վա­լա­պաշ­տա­կան նպա­տակ­նե­րի ճա­նա­պար­հին այլևս գոր­ծոն չէ: Իսկ Հա­յաս­տա­նը և Ար­ցա­խը «կուլ տա­լու» պա­րա­գա­յում մտ­նե­լու է Ի­րան, և Թեհ­րա­նում դա պետք է գնա­հա­տեն բո­լոր հետևանք­նե­րով:


2. 2020-ի հու­լի­սյան պա­տե­րազ­մը ցույց տվեց, որ Հա­յաս­տա­նը չու­նի ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից: Հա­յաս­տա­նը դի­մա­կա­յեց ռազ­մա­կան ու դի­վա­նա­գի­տա­կան բո­լոր ճա­նա­պարհ­նե­րով, դա­տե­լով ար­ձա­գանք­նե­րից՝ ակն­հայտ են ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հին ու նոր սխալ­նե­րը: Հետ­հե­ղա­փո­խա­կան Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կեց նա­խա­հե­ղա­փո­խա­կա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Հույ­սը դնել ՌԴ-Թուր­քիա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, Գյում­րիի ռազ­մա­բա­զա­յի կամ ՀԱՊԿ-ի ու իր ու­շա­ցած քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, ռազ­մա­կան ա­ջակ­ցու­թյան վրա, մեղմ ա­սած, ի­րա­տե­սա­կան չէ: Ռու­սաս­տանն ու Թուր­քիան ար­դեն կրա­կել են մի­մյանց վրա Սի­րիա­յում ու Լի­բիա­յում, նրանց հի­մա միաց­նում են միայն ռազ­մատն­տե­սա­կան շա­հե­րը՝ տն­տե­սա­կան խն­դիր­ներ ու­նե­ցող Ռու­սաս­տա­նին պետք է զեն­քի գնորդ: Հա­նուն Հա­յաս­տա­նի՝ Մոսկ­վան գնորդ չի կորց­նի, բայց կորց­նե­լով Հա­յաս­տա­նը՝ կորց­նում է տա­րա­ծաշր­ջա­նի միակ հե­նա­կե­տը, ու հենց այդ գոր­ծո­նը պի­տի դր­դի Մոսկ­վա­յին՝ զս­պել Թուր­քիա­յին ու Ադր­բե­ջա­նին: Մոսկ­վան բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով փոր­ձում է խա­ղից հա­նել ԱՄՆ-ն ու Ֆրան­սիան՝ հա­նուն իր ազ­գա­յին շա­հի: ԱՄՆ-ի վրա չի ներ­գոր­ծում, Ֆրան­սիա­յի դիր­քո­րո­շու­մը մնում է ապ­րիո­րի: Հա­յաս­տա­նը միշտ է հա­տուկ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նե­ցել Ֆրան­սիա­յի հետ, հի­մա հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կորց­րել են ա­ռանձ­նա­հա­տուկ բնույ­թը: Որ­քան էլ Մակ­րո­նը զբաղ­ված է Ֆրան­սիա­յի ներ­քին խն­դիր­նե­րով, ԵՄ-ն բա­րե­փո­խե­լով, Սեր­բիա­յի ու Կո­սո­վո­յի հար­ցե­րով, ՈՒկ­րաի­նա­յով, պար­տա­վոր է կա­տա­րել նա­խընտ­րա­կան ու հե­տընտ­րա­կան խոս­տու­մը՝ նպաս­տել Ար­ցա­խի հար­ցի լուծ­մա­նը: Հատ­կա­պես, որ վե­րընտ­րու­թյա­նը կամ չընտ­րու­թյա­նը մնա­ցել է 2 տա­րի: Հա­յաս­տա­նը պի­տի ա­ռա­վե­լա­գույնս զար­գաց­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հարևան­նե­րի՝ Վրաս­տա­նի ու Ի­րա­նի հետ՝ վս­տահ լի­նե­լու, որ կրի­տի­կա­կան պա­հին չեն ընտ­րի մյուս հարևա­նին՝ Ադր­բե­ջա­նին: Իսկ դրա հա­մար պետք է ձևա­վո­րել Ա­ՌԱՐ­ԿԱ­ՅԱ­ԿԱՆ շա­հեր: Իբրև գեր­տե­րու­թյուն, ո­րի ձայ­նը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում լս­վում է, պետք է կա­պե­րը խո­րաց­նել Չի­նաս­տա­նի հետ: Պե­կի­նի հա­մար Հա­յաս­տա­նը չա­փա­զանց փոքր է՝ տա­րած­քով, բնակ­չու­թյամբ, սպառ­ման շու­կա­յով, մեծ ծրագ­րե­րի հա­մար, մենք կա­րող ենք հե­տաք­րք­րել նրանց փոքր ու մի­ջին բիզ­նե­սին, իսկ դրա հա­մար պետք են քա­ղա­քա­կան կա­պեր:


3. Հա­յաս­տա­նը պի­տի ո­րա­կա­պես նոր հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նե­նա ԱՄՆ-ի հետ, որ չհա­ջող­վեց Դո­նալդ Թրամ­փի նա­խա­գա­հու­թյան չոր­րորդ տա­րում: Ի­րա­նի հետ մեր կա­պե­րը չեն կա­րող ու չպետք է խո­չըն­դո­տեն ՀՀ-ԱՄՆ հա­րա­բե­րու­թյուն­նե­րին: 2 տա­րում չգտն­վեց հա­մա­տեղ օ­րա­կարգ, որ նոն­սենս է դի­վա­նա­գի­տու­թյան հա­մար:


Ի՞նչ է կա­տար­վում երկ­րի ներ­սում:
Մինչև օ­գոս­տո­սի 13-ը եր­կա­րաձգ­վեց մար­տի 16-ից մտց­ված ար­տա­կարգ դրու­թյու­նը, կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը սահ­մա­նա­փակ­վում է «Կրիր դի­մակ, փր­կիր կյան­քեր» կար­գա­խո­սով: Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ստա­նում է «թավ­շե» ա­տե­լու­թյան ու պա­ռակտ­ման պտուղ­նե­րը, ո­րի խո­րաց­մա­նը նպաս­տեց իշ­խա­նու­թյու­նից ա­վե­լի կազ­մա­կերպ­ված հին­գե­րորդ շա­րա­սյու­նը: Հետևան­քը՝ դր­սում կա­տար­ված հաշ­վարկն է՝ Հա­յաս­տա­նը այն­քան է թու­լա­ցած, որ հար­վա­ծի ու հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու պահն է: ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը հան­դի­պում է ա­ջա­կից­նե­րի ու հա­մա­կիր­նե­րի հետ և հայ­տա­րա­րում. «Պետք է փոր­ձենք այս թի­մով շար­ժում ձևա­վո­րել Հա­յաս­տա­նում։ Հու­սով եմ, որ պատ­րաստ եք նման զար­գա­ցում­նե­րի: Ա­նե­լիք­նե­րը շատ-շատ են, մեր ճա­նա­պար­հը բարդ է, բայց ան­ցա­նե­լի ճա­նա­պարհ է, և ես հա­մոզ­ված եմ, որ միա­սին, ձեր ա­ջակ­ցու­թյամբ, ձեր պայ­քա­րով մենք հաս­նե­լու ենք մեր նպա­տակ­նե­րին։ Ես հա­վա­տում եմ դրան»։ ԱԺ ԲՀԿ պատ­գա­մա­վոր Ի­վե­տա Տո­նո­յա­նը ֆեյս­բու­քում տե­ղե­կաց­րեց Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի դիր­քո­րո­շու­մը. «Ստեղծ­ված պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում ներ­քա­ղա­քա­կան բո­լոր հար­ցե­րը դառ­նում են այլևս երկ­րոր­դա­կան, քա­նի որ բո­լո­րիս գեր­խն­դի­րը մեկն է՝ լի­նել միաս­նա­կան, լի­նել պե­տու­թյան կող­քին, հա­մա­տեղ ջան­քե­րով դի­մա­կա­յել թշ­նա­մու ոտ­նձ­գու­թյուն­նե­րին և ար­ժա­նի հա­կա­հար­ված հասց­նել նրան»: Ար­ցախ­ցի կա­մա­վո­րա­կան­նե­րը պատ­րաստ են Տա­վու­շի խրա­մատ­նե­րում «թև ու թի­կունք» դառ­նա­լու՝ հայ­տա­րա­րեց Ար­ցա­խի նա­խա­գա­հի մա­մու­լի խոս­նա­կը։ ԵԿՄ-ն պատ­րաստ է օգ­նել բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով, սպա­սում է ՊՆ-ի ո­րոշ­մա­նը: Փաս­տա­ցի՝ այս օ­րե­րին կա­տար­վեց քա­ղա­քա­կան դաշ­տում միակ հնա­րա­վոր ՀԱ­ՄԱԽՄ­ԲՈՒ­ՄԸ բա­նա­կի շուրջ: 1999-ին Վազ­գեն Սարգ­սյանն ա­սում էր՝ «Ցա­վոք, միայն բա­նակն է ՀՀ-ում ա­մե­նա­կա­յա­ցած ար­ժե­քը», ու ողջ հա­սա­կով մտավ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ՝ ոտ­քի հա­նե­լու տն­տե­սու­թյու­նը, որ կա­րո­ղա­նա ա­մե­նա­կա­յա­ցած ար­ժե­քը պա­հել: 2020-ին ստաց­վում է՝ միայն բա­նա՞կն է եր­կիր պա­հում, թե՞ մենք ա­ռար­կում ենք ու …փաս­տարկ­ներ էլ ու­նենք:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ այն, որ Հա­յաս­տա­նի դեմ պա­տե­րազմ պա­հան­ջող ու իր ար­տո­նու­թյամբ կազ­մա­կերպ­ված ցույ­ցը Իլ­համ Ա­լիևը ստիպ­ված ե­ղավ ջր­ցան­նե­րով ու ոս­տի­կան­նե­րով ցրել, վկա­յում է նրա վի­ճա­կը երկ­րում: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 5807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ